ՌԴ-ն այսօր լուրջ լծակներ ունի ՀՀ վրա․ սաբոտաժային ակտեր են հնարավոր

Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության մասին խոսակցությունը մինչև հիմա հիմնականում կառուցվել է հնարավորությունների շուրջ՝ անվտանգություն, ներդրումներ, եվրոպական շուկա, ազատ տեղաշարժ, ավելի ուժեղ ինստիտուտներ։ Բայց անդամակցության իրական գործընթացը սկսվում է հենց այնտեղ, որտեղ ավարտվում են քաղաքական հայտարարությունները։ Եվրամիությունը չի ընդունում աշխարհաքաղաքական համակրանքի համար․ թեկնածու պետությունը պետք է վերափոխի դատական համակարգը, պետական կառավարումը, մրցակցային միջավայրը, տնտեսությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և իր օրենսդրության հսկայական մասը։ Կոպենհագենյան չափանիշներն էլ պարզապես ցանկությունների ցանկ չեն․ դրանք նշանակում են կայուն ժողովրդավարություն և իրավական պետություն, գործող շուկայական տնտեսություն, եվրոպական մրցակցությանը դիմանալու կարողություն և Եվրամիության ամբողջ իրավական ու քաղաքական պարտավորությունները ստանձնելու պատրաստակամություն։ Հայաստանի դեպքում դրան ավելանում է աշխարհագրությունը։ Եվրամիության հետ ընդհանուր սահման չունենք, Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի կանգ է առել, Թուրքիան տասնամյակներ շարունակ թեկնածու է՝ առանց անդամակցության մոտ հեռանկարի, Ադրբեջանը եվրոպական ինտեգրման նման օրակարգ չունի, իսկ Ռուսաստանը Հայաստանում դեռ ունի ռազմական, տնտեսական և ենթակառուցվածքային ներկայություն։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը դիտարկում է Հարավային Կովկասի խաղաղության, կայունության և տնտեսական կապակցվածության համատեքստում։ Հետևաբար ժամանակն է հարցը նաև հակառակ կողմից դնել՝ Հայաստանն ինչո՞ւ պետք է պետք լինի Եվրամիությանը, ինչ գին է պատրաստ վճարել ինքն այդ ճանապարհի համար, և կարո՞ղ է անդամակցությունը իրականություն դառնալ առանց ամբողջ տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական միջավայրի փոփոխության։ Զրուցել ենք միջազգայնագետ, Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի փորձագետ, ԱԽ քարտուղարի նախկին խորհրդական, Ավստրիայի իշխող ժողովրդական կուսակցության խորհրդական Կոստանտին Ղազարյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11952

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով