Այսօր Սևանա լճի օրն է

: 1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Սևանը լեռների մեջ բացված կապույտ աչք է, որի հայացքում ամբողջ Հայաստանն է արտացոլվում։ Այս տարի Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ առանձնահատուկ տարի է. Հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18 սմ-ով, ինչը 1927 թվականից իրականացվող դիտարկումների պատմության երկրորդ ամենաբարձր հունիսյան ցուցանիշն է։ Ավելի մեծ բարձրացում հունիս ամսին արձանագրվել է միայն 1988 թվականին, որը համարվում է Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ամենաջրառատ տարին։ Մինչև 2026 թվականը Սևանա լճից բաց թողնված ջրի նվազագույն քանակը գրանցվել է 2002 թվականին՝ 99,46 մլն մ³։ Այս պահին առկա բոլոր դրական նախադրյալները վկայում են, որ 2026 թվականը կարող է դառնալ Սևանա լճից ամենաքիչ քանակությամբ ջրի բացթողմամբ տարի»,- գրել է Ազիզյանը: Տվյալները՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11957

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով