Շվեյցարիայի հյուսիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել

Շվեյցարիայի հյուսիսում գտնվող Աարգաու կանտոնում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։ Շվեյցարական RSI հեռարձակողն ավելի վաղ հաղորդել էր Աարգաու կանտոնում երեկույթի ժամանակ տեղի ունեցած կրակոցների մասին։ «Նախնական տեղեկությունների համաձայն` կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել», – սոցիալական ցանցերում հայտնել է կանտոնի ոստիկանությունը։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ, տարածքը շրջափակված է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11960

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով