«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 10:30- 14:00-ը, կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յ. Լեփսիուսի, Յ. Լեփսիուսի 1, 6 փողոցների, Մ. Ավետիսյանի 4 փ., Զ. Քանաքեռցու, Դրոյի փողոցների, Կ. Ուլնեցու 1, 2, 3 նրբանցքների, Մ. Մելիքյանի, Ռուբինյանց, Ռայնիսի, Գոգոլի, Մ. Սարգսյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



