Ռոդրիգեսը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ նավթային համաձայնագիրը

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ-ի հետ 25 տարվա համար նախատեսված նավթային համաձայնագրից։ Համաձայնագիրը ներառում է 17 ռազմավարական հանքավայր և նախատեսում է նավթի արդյունահանման ավելացում՝ հասցնելով այն օրական ավելի քան 1,5 միլիոն բարելի։ Նավթի մեկ բարելի մոտ 65 դոլար գնով Վենեսուելան ակնկալում է յուրաքանչյուր բարելից ստանալ մոտ 19 դոլար։ Պետության ընդհանուր եկամուտը գնահատվում է ավելի քան 209 միլիարդ դոլար։ Համաձայնագիրը նախատեսում է նաև 16% ռոյալթի և հանքավայրերը շահագործող ընկերությունների համար՝ շահութահարկի 34% դրույքաչափ։ Վենեսուելան տրամադրում է նավթային պաշարները, առկա ենթակառուցվածքներն ու աշխատուժը, իսկ ամերիկյան կողմը՝ կապիտալն ու տեխնոլոգիաները։ Ներդրումները հնարավորություն կտան ստեղծել աշխատատեղեր, զարգացնել ենթակառուցվածքները և վերականգնել նավթային ոլորտը, որը լրջորեն տուժել է պատժամիջոցների հետևանքով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11960

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով