«NASA»-ի «Nancy Grace Roman» տիեզերական աստղադիտակը ստեղծվել է նաև նախկին լրտեսական արբանյակների համար մշակված տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Այն նախատեսվում է արձակել օգոստոսի 30-ին՝ «SpaceX»-ի «Falcon Heavy» հրթիռով։ 012 թվականին ԱՄՆ Հետախուզության ազգային գրասենյակը (NRO) «NASA»-ին նվիրել է երկու չօգտագործված տիեզերական աստղադիտակ, որոնք մշակվել էին լրտեսական արբանյակների ծրագրի շրջանակում։ Դրանց օպտիկական համակարգերը, ըստ տեղեկությունների, նման էին «Hubble»-ի համակարգին։ «NASA»-ն որոշել է օգտագործել այդ սարքավորումները «Roman»-ի ստեղծման համար՝ փոխարինելով անհրաժեշտ էլեկտրոնիկան և վերափոխելով աստղադիտակները։ Հստակ չէ, թե այս քայլն իրականում որքանով է նվազեցրել առաքելության ծախսերը։ «Roman»-ը նախատեսված է մութ էներգիան ուսումնասիրելու, հեռավոր աշխարհները հետազոտելու և տիեզերքի մասին գիտելիքներն ընդլայնելու համար։



