1986 թվականի աշխարհի առաջնության Արգենտինա-Անգլիա քառորդ եզրափակչի խաղում Դիեգո Մարադոնայի խփած «Աստծո ձեռքի» գոլի գնդակն աճուրդում վաճառվել է մոտ 3,3 մլն դոլարով։ Սպասվում էր, որ գնդակի արժեքը կհասնի 10 մլն դոլարի։ Այդ խաղում Արգենտինան հաղթել էր 2:1 հաշվով, իսկ Մարադոնան դարձել էր երկու գոլի հեղինակ։ Գնդակն ավելի քան 30 տարի պահել էր հանդիպման մրցավար Ալի բին Նասերը, որը 2023-ին հաստատել էր, որ այն խաղում օգտագործված միակ գնդակն է։ Մարադոնայի՝ այդ խաղի մարզաշապիկը 2022-ին աճուրդում վաճառվել էր 9,6 մլն դոլարով։



