Արեգակի վրա օգոստոսի 26-ին կարող են տեղի ունենալ ամենաբարձր՝ X դասի հզոր բռնկումներ։ Արեգակի բռնկումային ակտիվությունը սպասվում է չափավորից բարձր, և հնարավոր են նաև պրոտոնային X դասի բռնկումներ։ Օգոստոսի 25-ին Արեգակի վրա արդեն գրանցվել էր M7.0 դասի բռնկում, որը տևել էր 41 րոպե։ Նույն օրը նույն արևային բծերի խմբում գրանցվել էր ևս երեք M դասի բռնկում։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X։ X դասը ամենահզորն է։ Դրանք հաճախ ուղեկցվում են արևային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը Երկրին հասնելու դեպքում կարող են առաջացնել մագնիսական փոթորիկներ։



