Ըստ Shamshyan.com-ի՝ այսօր ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի տարածքում բախվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն ու «Honda e:NS1» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Toyota»-ն կողաշրջվել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները և պարզում են՝ արդյոք վթարի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։



