Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք․ Դմիտրի Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր բարձր մակարդակի շփում կարևոր է։ Պուտինը հանդիպման ժամանակ կփոխանցի Ռուսաստանի դիրքորոշումը, բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա, անդրադառնալով Ուկրաինայի հարցին, ասել է, որ Մոսկվան բաց է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայում բանակցություններ վարելու համար, սակայն դրանց համար դեռևս նախապայմաններ չկան։ «Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն համաձայնագրերի ձևակերպման նպատակով, իսկ համաձայնագրերը բարդ գործընթաց են»,- ասել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12024

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով