Իրանը հարվածել է ԱՄԷ-ին

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտարարել է տասնյակ հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված «Ալ-Մինհադ» ռազմաբազային հարված հասցնելու մասին։ Իրանական ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ հարձակումն ուղղված է եղել ԱՄՆ զորքերի անձնակազմի և ուղղաթիռների տեղակայման վայրերին։ Թեհրանում այս գործողությունները որակել են որպես պատասխան՝ Հորմուզի Լարկ կղզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողների և քաղաքացիական անձանց սպանությանը ԱՄՆ-ի կողմից։ Նշենք, որ «Ալ-Մինհադ» բազան Մերձավոր Արևելքում օգտագործվում է մի քանի պետությունների (ԱՄՆ, Բրիտանիա, Ավստրալիա) զինված ուժերի կողմից՝ որպես լոգիստիկ և տրանսպորտային հանգույց։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12041

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով