Երեխաներին կտրամադրվի ցերեկային խնամքի ծառայություններ․ ովքեր են շահառու

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեխաներին տրամադրում է ցերեկային խնամքի ծառայություններ՝ գնահատված անհատական կարիքներին համապատասխան։ Այս մասին հայտնում է նախարարությունը։ Նախարարության ենթակայությամբ գործող երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնները (600 երեխայի) և պետության կողմից դրամաշնորհի ձևով պատվիրակված ծառայություններ տրամադրող 15 հասարակական կազմակերպությունները (35 ցերեկային կենտրոններ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 4000 երեխայի տրամադրում են սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական, իրավաբանական և կարիքահեն այլ ծառայություններ։ Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-ից 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Նշյալ ծառայությունները տրամադրվում են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Կազմակերպությունների ցանկը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքէջում՝ https://social.gov.am/child-day-care հասցեում։ Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել տվյալ հասարակական կազմակերպությանը կամ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12042

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով