Պուտինը Թրամփին մերժել է, Բիշքեկում Փաշինյան-Ալիև հանդիպում ծրագրվա՞ծ է

Պուտին-Թրամփ-Զելեսնկի գագաթաժողով վաղուց են առաջարկում կազմակերպել։ Մեր պետության ղեկավարի դիրքորոշումը դուք լավ գիտեք․ նման հանդիպում հնարավոր է միայն պայմանավորվածությունները ֆիքսելու համար։ Օգոստոսի 30-ին այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա, ընդսմին, պարզաբանել է, որ «պայմանավորվածությունները բոլորովին էլ պարզունակ գործարք չեն, դա կարգավորման շատ բարդ գործընթաց է, որ բաղկացած է հսկայական թվով դետալներից»։ Պեսկովը ընդգծել է, որ «նախագահների համար անօգուտ է հանդիպել, որպեսզի դա քննարկվի, այդ մակարդակում կարելի է միայն պայմանավորվածությունները հասցնել ավարտին, ընդ որում՝ կիևյան կողմը իրական կարգավորման գործընթացով զբաղվել չի ցանկանում»։ Պեսկովին հարցրել են, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է Axsios-ի տեղեկությունը, որ ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ռատկլիֆը Մոսկվա այցի ընթացքում «բարձրացրել է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության հարցը»։ Պեսկովը ամերիկյան լրատվամիջոցի տեղեկությունը չի հերքել, նա փաստացի «անիմաստ» է համարել Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումը։ Ընդսմին, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը, թերևս առաջին անգամ, փաստացի «ծաղրել» է ԱՄՆ նախագահի կողմից հաճախ գործածվող «գործարք» հասկացությունը և ամերիկյան առաջարկությունը գնահատել «պարզունակ» և փոխարենը ներկայացրել, որ ուկրաինական «կարգավորումը հսկայական թվով դետաալներից բաղկացած բարդ գործընթաց» է։ Այս հայտարարությունը հնչել է ՌԴ նախագահի Բիշքեկ այցի նախօրեին։ Ղրղըզստանի մայրաքաղաքում Վլադիմիր Պուտինը ծրագրում է տասից ավելի երկկողմ հանդիպումներ ունենալ, այդ թվում՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վերջինի մասին հայտնի է, որ կողմերը քննարկելու են Ուկրաինայի իրավիճակը և Սև ծովում անվտանգությունը։ Բիշքեկում ծրագրված է նաև Փաշինյան-Պուտին հանդիպում։ Վերջին օրերին ռուսաստանյան կողմի տեղեկատվա-քարոզչական «ներարկումներից» կարելի է միայն ենթադրել, որ այն առնվազն «բարդ է լինելու»։ Բիշքեկ է մեկնելու նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նախօրեին նա պետական հեռուստատեսությանը հարցազրույցում անոնսավորել է տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում և՝ Ադրբեջանի հետ «շատ կարեւոր համաձայնությունների» ստորագրումը։ Ղրղըզստանի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Բիշքեկ է այցելելու նաև Իլհամ Ալիևը։ Ծրագրվա՞ծ է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բիշքեկյան հանդիպում, դեռևս տեղեկություն չկա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12047

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով