Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ստորագրել են հավերժական բարեկամության պայմանագիր։ «Երկու երկրների ղեկավարները ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագիր Ղրղզստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև», – ասվում է հայտարարության մեջ։ Երկու ղեկավարները նաև ստորագրել են համատեղ հռչակագիր՝ հայտարարելով համապարփակ և ռազմավարական գործընկերության զարգացման վերաբերյալ նոր դարաշրջանի մեկնարկի մասին։ Նշենք, որ Սի Ծինփինը պետական այցով գտնվում է Ղրղզստանում։



