ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 8676 Ղարաբաղից տեղահանված անձի

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայացնում է ՀՀ քաղաքացիության վերաբերյալ վիճակագրությունը՝ 2026 թվականի առաջին կիսամյակում։ 2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ներկայացվել է 23 522 հայտ, որից 14 142-ը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից։ Նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 14 770 անձի, այդ թվում՝ 8 676 Ղարաբաղից տեղահանված անձի։ Միաժամանակ, ՀՀ քաղաքացիության դադարեցման գործընթացի շրջանակում ներկայացվել է 1 128 հայտ, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է 2 495 անձի նկատմամբ։ 2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել է 61 257 անչափահաս։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12054

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով