Ընտրություններից առաջ Արևմուտքը պատրաստվում է ապակայունացնել իրավիճակը ՌԴ-ում. ԱՀԾ

ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունից հայտնում են, որ ըստ իրենց ստացած տեղեկությունների, Եվրամիությունն ու Եվրոպայի առաջատար երկրները սեպտեմբերին նախատեսված միասնական քվեարկության օրվան ընդառաջ լայնածավալ գործընթաց են սկսել՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ ՌԴ ԱՀԾ-ի պնդմամբ՝ եվրոպական երկրները երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ խոչընդոտել ընտրական գործընթացի բնականոն ընթացքին և տարբեր մակարդակներում ընտրությունների արդյունքները վարկաբեկել։ Ծառայությունը պնդում է, որ այդ նպատակով նախատեսվում է օգտագործել հակառուսական քաղաքականության տարբեր գործիքներ։ Ըստ ՌԴ ԱՀԾ-ի՝ հուլիսի 13-ին Փարիզում կայացած «ցանկացողների կոալիցիայի» գագաթնաժողովի շրջանակում եվրոպական կողմը Կիևին կողմնորոշել է ակտիվացնել դիվերսիոն և ահաբեկչական գործողությունները, ինչպես նաև հարվածները ինչպես Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների, այնպես էլ երկրի խորքում գտնվող օբյեկտների ուղղությամբ։ ՌԴ հատուկ ծառայության գնահատմամբ՝ նման գործողությունների նպատակը բնակչության շրջանում խուճապ առաջացնելն ու պետական և իրավապահ մարմինների ռեսուրսները հիմնական գործառույթներից շեղելն է։ ԱՀԾ-ն նաև պնդում է, որ եվրոպական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների՝ Ուկրաինա կատարած այցերի ընթացքում քննարկվում են ընտրական ենթակառուցվածքի դեմ կիբերհարձակումներ կազմակերպելու ծրագրեր։ Ծառայության հաղորդագրության համաձայն՝ արտերկրում գործող ռուսական ընդդիմադիր կառույցներին հանձնարարվել է

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12083

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով