Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ, այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան։ Անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը և այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքին։ «Ենթակառուցվածքների զարգացումն առանցքային է տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերում Հայաստանի արդյունավետ ներգրավման համար»,- նշված է ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։



