Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայերեն գրառում է կատարել X-ի իր էջում, որտեղ հիանալի է որակել վարչապետ Փաշինյաի հետ հանդիպումը։ «Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը, հավանաբար, զարգացում կունենա պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում։ Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային կապերը»,- ասվում է նրա գրառման մեջ։



