Թրամփը խոստացել է ծանր հարվածներ հասցնել Իրանին՝ բացառելով միջուկային զենքի օգտագործումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ ամերիկյան ուժերը կպատասխանեն իրենց դեմ Իրանի իրականացրած հարձակմանն այն բանից հետո, երբ մեկ ամսվա դադարից հետո կողմերը նոր հարվածներ էին փոխանակել։ Թրամփն այս մասին ասել է Fox News-ի հետ զրույցում։ «Մենք նրանց ծանր հարված կհասցնենք։ Պատասխան կլինի», – ասել է ԱՄՆ նախագահը։ Նա Իրանն անվանել է «պաշտոնապես ձախողված երկիր՝ առանց օդուժի, նավատորմի և արժույթի»՝ հավելելով, որ այնտեղ ինֆլյացիան հասել է 300%-ի, իսկ ղեկավարներն ի վիճակի չեն ներկայացնել իրենց երկիրը։ Նա նաև ասել է, որ ամերիկյան ՀՕՊ համակարգերը խոցել են իրանական բոլոր հրթիռները, որոնք կարող էին որևէ վնաս հասցնել։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներն Իրանի նկատմամբ մեծ ազդեցություն են գործում։ Բացի այդ, ըստ Reuters գործակալության, Թրամփն Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ նոր հարվածները չեն նշանակում վերադարձ լայնածավալ պատերազմի։ «Դա չի նշանակում, որ մենք նրանց չենք հարվածի։ Տեսնենք, թե ինչ կլինի», – հավելել է Թրամփը։ ԱՄՆ նախագահին նաև հարց են ուղղել՝ արդյոք ինքը բացառում է Իրանի դեմ միջուկային զենքի օգտագործումը։ Նա բացասական պատասխան է տվել՝ շեշտելով, որ նման բան անելու «պատճառ չկա», քանի որ Իրանն արդեն «ռազմական առումով լիովին պարտվել է»։ Իր հերթին, իրանցի բարձրաստիճան

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12225

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով