Նախկին ավազակախմբի ղեկավար Դուեյն «Քեֆի Դի» Դևիսը մեղավոր է ճանաչվել ռեփեր Թուփաք Շաքուրի սպանությունը կազմակերպելու մեջ։ Սա 1996 թվականին տեղի ունեցած սպանության գործով առաջին մեղադրական դատավճիռն է։ Երդվյալ ատենակալները Դևիսին մեղավոր են ճանաչել մահացու զենքի կիրառմամբ սպանության համար։ Թուփաք Շաքուրը սպանվել էր 1996 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Լաս Վեգասում մեքենայից արձակված կրակոցների հետևանքով։ Մեղադրող կողմը պնդել է, որ Դևիսը, որը South Side Compton Crips ավազակախմբի նախկին ղեկավարն էր, կազմակերպել է սպանությունը և զենք է տրամադրել իր եղբորորդուն՝ Օռլանդո Անդերսոնին, որը կրակել է Շաքուրի վրա։ Դևիսը 2008 թվականին ոստիկանությանը հայտնել էր, որ գտնվել է այն մեքենայում, որտեղից կրակել են, սակայն ինքը չի կրակել։ Նրա հայտարարությունները հետագայում օգտագործվել են որպես գործի հիմնական ապացույցներից մեկը։ 63-ամյա Դևիսը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։ Նրա պատտիժը նշանկելու նիստը հոկտեմբերի 13-ին է։



