Դիվանագիտությունն ու բանակցությունները մնում են վեճերի լուծման հիմնական ուղին. Փեզեշքիան

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկրի համար միջազգային հարաբերությունների ապագան կապված է բազմաբևեռ աշխարհակարգի և բազմակողմ համագործակցության հետ։ Նրա խոսքով՝ Իրանը չի եղել պատերազմի նախաձեռնողը, այլ ստիպված է եղել պաշտպանվել։ Միաժամանակ նա ընդգծել է, որ տարաձայնությունների կարգավորման հիմնական ճանապարհը շարունակում են մնալ դիվանագիտությունն ու բանակցությունները։ «Իրանը չի սկսել պատերազմը և պաշտպանվել է, սակայն դիվանագիտությունն ու բանակցությունները մնում են վեճերի լուծման հիմնական ուղին: Մենք ցանկանում ենք բազմաբևեռ աշխարհ, որտեղ բազմակողմ համագործակցությունը, ՄԱԿ-ի կանոնադրության հարգանքը և պետությունների ինքնիշխան հավասարությունը սկզբունքներ են»,- ասել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12271

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով