Թուրքիան կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։ Էրդողանը նշել է, որ տարածաշրջանում ստեղծված ներկայիս պայմաններում առավել ակնհայտ է դարձել Թուրքիայի և Ադրբեջանի միջև հատկապես էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի կարևորությունը։ Նրա խոսքով՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացումը օգուտ կբերի երկու երկրներին։ Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ խաղաղության գործընթացում՝ ընդգծելով, որ խաղաղության հաստատումը նոր թափ կհաղորդի տարածաշրջանի զարգացմանը։ Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը նաև Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցելու Անթալիայում կայանալիք COP31 գագաթնաժողովին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12270

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով