ՀՀ նախագահը կմեկնի Չեխիա

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը կմեկնի Չեխիա։ Այդ մասին հայտնել է CTK -ն` հայտնելով, որ սեպտեմբերի 3-ին Պրահայի ամրոցում ՀՀ նախագահին կընդունի Չեխիայի նախագահ Պետեր Պավելը։ Նախատեսվում են երկու երկրների նախագահների առանձնազրույցը, ապա՝ ընդլայնված կազմով բանակցությունները, ինչից հետո էլ նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով։ Նշվում է, որ այցի շրջանակներում ՀՀ նախագահի հետ հանդիպում կունենան նաև Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը և Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12270

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով