ՄԱԿ-ը պետք է շարունակի առանցքային դեր խաղալ համաշխարհային գործերում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՄԱԿ-ը պետք է պահպանի իր առանցքային դերը միջազգային հարաբերություններում և շարունակի մնալ պետությունների շահերի համաձայնեցման գլխավոր մեխանիզմը։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանին ՄԱԿ-ի գործունեության ոչ բոլոր կողմերն են բավարարում, սակայն նման խնդիրներ կազմակերպության ստեղծումից ի վեր մշտապես եղել են։ Նա, մասնավորապես, հիշատակել է ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյին, որին հաճախ անվանում էին «պարոն Ոչ»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը ակտիվորեն կիրառելու համար։ ՌԴ նախագահը նշել է, որ ՄԱԿ-ի ներուժը դեռ ամբողջությամբ չի օգտագործվում։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է բարձրացնել կազմակերպության արդյունավետությունը և ընդլայնել նրա կառույցներում, այդ թվում՝ Անվտանգության խորհրդում, Գլոբալ Հարավի և Արևելքի երկրների ներկայացվածությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12270

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով