ՄԱԿ-ը գնահատում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ համագործակցությունը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Բիշքեկում անցկացվող ՇՀԿ-ի գագաթնաժողովում։ «ՄԱԿ-ը չափազանց բարձր է գնահատում մեր բազմամյա համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ», – Գուտերեշի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Գլխավոր քարտուղարը չորս ուղղություն է առանձնացրել կազմակերպությունների գործընկերության խորացման համար՝ գլոբալ անվտանգություն, զարգացման ֆինանսավորում, կլիմայի բնագավառում գործողություններ և արհեստական բանականություն։



