ՀՀ ԱԺ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար ու հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին արդյունավետ գործակցության համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններին ու տարբեր բնագավառներում համագործակցությունը խորացնելու հնարավորություններին։ Այդ համատեքստում արժևորվել է բարեկամական խմբերի ակտիվ դերակատարությունը: Կողմերը գոհունակությամբ են ընդգծել Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12362

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով