Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1056-ի

Նեպալի հյուսիսում՝ Չինաստանի հետ սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1056-ի: Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Նեպալի ոստիկանությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր տարերային աղետից 974 զոհի մասին։ 1056 զոհ գրանցվել է սեպտեմբերի 1-ին, տեղական ժամանակով ժամը 14:00-ի դրությամբ։ Կան հարյուրավոր անհետ կորածներ ինչպես Նեպալում, այնպես էլ Տիբեթում։ Տարերային աղետը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան։ Նախնական տվյալներով՝ հեղեղման պատճառ է դարձել ձնահյուսը Չինաստանի հետ սահմանին՝ «Ռասուվագադհի» սահմանային անցակետից մոտավորապես 20 կիլոմետր հյուսիս-արևելք։ Ջրի, ցեխի և լեռնային ապարի հուժկու հոսքը գետի հունով վիթխարի արագությամբ անցել է ավելի քան 70 կիլոմետր՝ ավերելով մոտակայքի բնակավայրերը և հանգեցնելով մեծ տարածքի հեղեղման: Published by Armenpress , original at https://armenpress.am/hy/article/1259389

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12273

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով