Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում։ ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Արտավազդ Ղալամքարյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2025 թվականի սեպտեմբերից։



