ԱՄԷ նախագահը Թրամփի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները

ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։ Երկու առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները և դրանց վերաբերյալ ձեռնարկվող ջանքերը։ Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցության և համատեղ աշխատանքի տարբեր հարցերի, ինչպես նաև քննարկել են կապերի հետագա ամրապնդման ուղիները՝ ի շահ երկու երկրների։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ձեռնարկված պատերազմի առաջին վեց շաբաթվա ընթացքում Իրանը Պարսից ծոցի երկրներից ամենաշատը թիրախավորել է ԱՄԷ-ն՝ արձակելով ավելի քան 530 բալիստիկ հրթիռ, տասնյակ թևավոր հրթիռներ և 2200 անօդաչու թռչող սարք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12407

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով