Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսվում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Կարևորելով ստեղծարարության զարգացումն ու նոր հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև առաջնահերթություն տալով սոցիալական աջակցության կարիք ունեցող երեխաներին և առաջնորդվելով ներառական միջավայր ստեղծելու սկզբունքով՝ Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը։ Ծրագրով երեխաները հնարավորություն կունենան բացահայտելու նոր ոլորտներ և սովորելու. • ռոբոտաշինություն, • ծրագրավորում, • արհեստական բանականություն, • 3D մոդելավորում, • էլեկտրոնիկա, • թվային երաժշտություն: Եթե 6-16 տարեկան ես, ապրում ես Երևանում և հետաքրքրված ես այս ոլորտներով, ապա այս ծրագիրը քեզ համար է։ Մանրամասների և մասնակցության համար զանգահարե՛ք 1-05 կամ դիմե՛ք ձեր վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12276

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով