ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է «ՔոնթուրԳլոբալ» ընկերությունների խմբի Եվրոպայի և Աֆրիկայի տարածաշրջանի ղեկավար Կառլո Զորզոլիին և «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ալվինա Աբաջյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությանը, վերջինիս կողմից իրականացվող ընթացիկ ներդրումային ծրագրերին, 2026թ. ընթացքում ընկերության կողմից ցանց առաքվելիք էլեկտրաէներգիայի չափաքանակներին առնչվող և ընթացիկ այլ հարցեր:



