Հայաստանում երկրորդ «սեպտեմբերի 3»-ը բացառվում է, քանի որ ԵՄ-ն հետևում է քայլերին

Բիշքեկից հետո․ ընտրության գինը: Բիշքեկում Փաշինյան–Պուտին հանդիպումը հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամ չարձանագրեց, բայց հրապարակային դարձրեց դրանց հիմնական հակասությունը։ Մոսկվան ասում է՝ Հայաստանը ազատ է ընտրելու Եվրոպան, բայց այդ ընտրությունը տնտեսական հետևանքներ կունենա։ Երևանը պատասխանում է՝ ընտրության պահը գալու է, սակայն այլընտրանքը դեռ պետք է կառուցել։ Հետևաբար Բիշքեկից հետո Հայաստանի խնդիրը Ռուսաստանի հետ վիճելը չէ։ Խնդիրը Ռուսաստանի ունեցած լծակների արժեքը նվազեցնելն է՝ շուկա, գազ, էներգետիկա, երկաթուղի, ենթակառուցվածքներ։ Իսկ դրա համար անհրաժեշտ են ոչ թե միայն քաղաքական հայտարարություններ, այլ այլընտրանքներ։ Այստեղ է սկսվում Հայաստանի եվրոպական քաղաքականության իրական քննությունը։ Եթե Երևանը Եվրոպայից քաղաքական հեռանկար է ակնկալում, ապա Բրյուսելի և Հայաստանի բնական գործընկերների՝ առաջին հերթին Ֆրանսիայի հետ պետք է խոսի արդեն շատ կոնկրետ լեզվով՝ էներգետիկ անվտանգություն, հնարավոր տնտեսական շոկերի մեղմում, նոր շուկաներ, երկաթուղային կապեր, նոր ատոմային հզորություն, ներդրումներ և TRIPP։ Հայաստանը պետք է իր գործընկերներին բացատրի ոչ միայն՝ ուր է ուզում գնալ, այլև՝ ինչ գին կարող է վճարել այդ ճանապարհին և ինչ օգնություն է անհրաժեշտ այդ գինը կառավարելի դարձնելու համար։ Եվ այստեղ երկրորդ պայմանն է՝ բարեփոխումները։ Եվրոպական հեռանկարը չի կառուցվում միայն աշխարհաքաղաքական ընտրությամբ։ Այն կառուցվում է ժողովրդավարությամբ, իրավական պետությամբ, մրցակցային տնտեսությամբ և վստահելի ինստիտուտներով։ Այսօր ֆրանսահայ հասարակական գործիչ, գործարար և քաղաքագետ Արման Ավակյանի հետ փորձելու ենք Բիշքեկի հանդիպումը դիտարկել հենց այս ամբողջության մեջ՝ ի՞նչ ասաց Մոսկվան, ի՞նչ պետք է հասկանան Փարիզն ու Բրյուսելը, և Հայաստանը որքանո՞վ է պատրաստ իր քաղաքական ընտրության համար ստեղծել տնտեսական ու ինստիտուցիոնալ հենարաններ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12290

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով