ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նորից հարգված երկիր է։ «Մեզ հարգում են այնպես, ինչպես երբեք։ Ես գնում եմ հանդիպումների, և բոլորը ոտքի են կանգնում։ Նրանք ոտքի չէին կանգնում մեր նախորդ նախագահի համար։ Նրանց չէր հետաքրքրում նա։ Նրանց հանգիս տ էր։ Նրանք ծիծաղում էին նրա վրա։ Բայց մեր երկիրը նորից հարգված է։ Եվ երբ նախագահ Սին գա երկու շաբաթից, նա արդեն հարգում է Ամերիկան։ Նա չէր հարգում մեզ։ Նա ծիծաղում էր մեզ վրա։ Նա կարծում էր, թե մենք մի խումբ հիմարներ ենք»,- ասել է նա։



