Դատարանը բավարարել է Արման Շամիրի Բաբաջանյանի հայցը և պարտավորեցրել «Փաստինֆո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակայնորեն հերքել Արման Բաբաջանյանի վերաբերյալ 2025 թվականի ապրիլի 7-ին հրապարակված նյութում ներկայացված փաստացի տվյալները։ Խոսքը «Արման Բաբաջանյանը 1.5 մլն դոլարանոց տուն է գնել ԱՄն-ում՝ փոխկապակցված անձի անվամբ, սակայն նրա գլխավորած կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել, իսկ որտեղ է դատախազությունը» վերտառությամբ հրապարակման մասին է։ Դատարանի վճռի 1.1 կետով «Փաստինֆո» ՍՊԸ-ին պարտավորեցվել է իր պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի էջերում հրապարակել հերքում՝ հետևյալ բովանդակությամբ. «2025 թվականի ապրիլի 7-ին «Փաստինֆո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի էջերում հրապարակվել է նյութ՝ «Արման Բաբաջանյանը 1.5 մլն դոլարանոց տուն է գնել ԱՄն-ում՝ փոխկապակցված անձի անվամբ, սակայն նրա գլխավորած կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել, իսկ որտեղ է դատախազությունը» վերտառությամբ: Սույնով հերքում ենք Արման Բաբաջանյանի վերաբերյալ փաստացի տվյալները և հայտնում, որ այդ տվյալներն իրականությանը չեն համապատասխանում»։ Այսպիսով, դատարանի կողմից հրապարակման մեջ Արման Բաբաջանյանի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալները ճանաչվել են հերքման ենթակա, և «Փաստինֆո»-ն պարտավորվել է հրապարակայնորեն հերքել դրանք։ Դատարանի վճռի համաձայն՝ հերքումը պետք է հրապարակվի «Փաստինֆո»-ի պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի էջերում։



