Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հավանական ներդրումը կլինի ոչ թե Մոսկվայի, այլ Երևանի դեմ. Զախարովա

Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հավանական ներդրումը կլինի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ ուղղված քայլ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումում։ «Եթե Հայաստանը հանկարծ վիզաներ ներդնի, դա չի անի մեր դեմ, այլ իր սեփական քաղաքացիների դեմ», – լրագրողներին ասել է Զախարովան։ Նա ընդգծել է, որ այս որոշումը կանդրադառնա նաև այն Ռուսաստանի քաղաքացիների վրա, ովքեր մեծ թվով ազգականներ ունեն Հայաստանում։ Արևելյան տնտեսական ֆորումը տեղի է ունենում սեպտեմբերի 1-ից 4-ը Վլադիվոստոկում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12299

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով