Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն։ Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Եգիպտոսի միջև հաստատված գերազանց հարաբերությունները։ Զրուցակիցները կարևորել են ինչպես միջպետական, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ ընդգծելով պատգամավորական բարեկամական խմբերի դերը։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12324

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով