Նորվեգիայում ռուսական նավի կալանմանը կհետևի համապատասխան արձագանք. ՌԴ ԱԳՆ

Նորվեգիայի իշխանությունների կողմից ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերության պահանջով ռուսական «Պրոֆեսոր Մոլչանով» գիտահետազոտական ​​նավի կալանման մասին որոշմանը կհետևի համապատասխան արձագանք: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Համապատասխան արձագանքը հետևելու է», – ասել է պաշտոնյան «Իզվեստիա»-ին։ Սեպտեմբերի 2-ին Շպիցբերգենի նահանգապետը Նորդ Տրոմսի շրջանային դատարանի կարգադրությամբ կալանել է Բարենցբուրգում կառանված ռուսական «Պրոֆեսոր Մոլչանով» նավը։ Օգոստոսի 31-ին շրջանային դատարանը որոշում էր ընդունել նավը կալանել ըստ «Նաֆտոգազ»-ի հայցի, որը ներկայացվել էր 2014 թ. ղրիմյան ակտիվների կորստից հետո «միջոցները վերադարձնելու համար ընկերության պայքարի» շրջանակներում։ Նավին կարգադրվել է մնալ Բարենցբուրգում մինչև նահանգապետի կամ Նորդ Տրոմսի շրջանային դատարանի կողմից այլ վճիռի կայացումը։ «Պրոֆեսոր Մոլչանով»-ի նավահանգստային գրանցումն Արխանգելսկն է։ 2025 թ. հունիսից ի վեր նավը կանոնավոր բեռնաուղևորափոխադրումներ է իրականացնում Մուրմանսկից Բարենցբուրգ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12327

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով