ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ Patriot-ի արտադրության լիցենզիայի շուրջ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ռուբիոն նշել է, որ հարցը քննարկվում է հենց այս պահին, սակայն դա կարճաժամկետ հեռանկարում չի լուծի Ուկրաինայի խնդիրը։ «Արտադրության ընդլայնումը, նույնիսկ լիցենզիայի առկայության դեպքում, գործարանների կառուցման համար մի քանի տարի է պահանջում։ Ես նկատի ունեմ, որ սա բարձր տեխնոլոգիական սպառազինություն է։ Այսպիսով, այժմ բանակցություններ են ընթանում։ Դա կարող է իր արդյունքը տալ, բայց չի լուծի այն կարճաժամկետ խնդիրը, որի մասին նրանք խոսում են»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Նա նաև հավելել է, որ «ԱՄՆ-ն էլ ունի իր կարիքները»։



