Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին

Այսօր չկա որևէ սցենար, որը կպահանջեր զորահավաք անցկացնել Ռուսաստանում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում: «Նման սցենար չկա այսօր, որը զորահավաք կպահանջեր», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Վերջին շաբաթներին Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ըստ հետախուզական տվյալների՝ Ռուսաստանը սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում է զորահավաքի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12340

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով