ՆԱՏՕ-ն Nuclear Sharing ծրագրի շրջանակներում չի քննարկում միջուկային մարտագլխիկների տեղակայման հարցն այն երկրներից դուրս, որտեղ դրանք արդեն տեղակայված են: Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին RMF FM ռադիոկայանի եթերում։ «Այսօրվա դրությամբ (խմբ.՝ ՆԱՏՕ-ի) օրակարգում չկա միջուկային մարտագլխիկների տեղակայման թեման այն վայրերի սահմաններից դուրս, որտեղ դրանք արդեն տեղակայված են», – ասել է Զալևսկին։ Դրա հետ մեկտեղ նա պարզաբանել է, որ Վարշավան ցանկանում է մասնակցել ՆԱՏՕ-ի միջուկային զսպման հայեցակարգին. այդ հարցն օրակարգում է։ «Առաջին անգամ մեզ հաջողվել է հասնել նրան, որ ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են Լեհաստանը ներառել միջուկային զենքի տեղափոխման ծրագրում։ Սա շատ լուրջ ծրագիր է», – նշել է Զալևսկին։



