ԱՄՆ-ի կանանց իրավունքների շարժման ամենահայտնի ներկայացուցիչներից՝ գրող և ակտիվիստ Գլորիա Սթայնեմը մահացել է 92 տարեկանում։ Նա մահացել է Նյու Յորքի իր տանը։ Սթայնեմը տասնամյակներ շարունակ պայքարել է կանանց իրավունքների և գենդերային հավասարության համար։ 1972 թվականին նա համահիմնադրել է «Ms.» ամսագիրը, որը շարունակում է հրատարակվել մինչ օրս։ Նրա գործունեության առանցքային թեմաներից էր կանանց՝ սեփական մարմնի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը։ Սթայնեմը նաև ակտիվորեն հանդես էր գալիս խտրականության դեմ։ Նա մասնագիտությամբ լրագրող էր, սակայն 1969 թվականին կանանց իրավունքների պաշտպանության միջոցառումից հետո որոշեց կենտրոնանալ ակտիվիզմի վրա։ Սթայնեմը մինչև կյանքի վերջին տարիները շարունակել է հասարակական գործունեությունը։ 2026 թվականի փետրվարին լույս է տեսել նրա համահեղինակած պատկերազարդ գիրքը՝ ուղղված երիտասարդներին և աշխարհը փոխելու նրանց ներուժը խթանելուն։



