Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-իՆ պատկանող լցակայանի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանում (ՀՎՀՀ՝ 01383906, հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 22/15)։ Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսավարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոց, բացակայել է նաև արագ արձագանքման QR կոդը, որի արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումները։ Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը։ Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12416

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով