Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ին։ Ինչպես տեղեկանում է ՄՍՇՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, Հանձնաժողովի որոշմամբ սպառողների շահերը խախտող գործելակերպ է որակվել կառուցապատող ընկերության հետևյալ վարքագիծը. Արդյունքում, կատարած խախտման համար «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 272 000 ՀՀ դրամի չափով։ Բացի այդ, «Շինաս» ՍՊԸ-ին հանձնարարվել է անհապաղ` 1․ բնակարանների սեփականատերերից յուրաքանչյուրին վճարել իր բնակարանում տեղադրված պատուհանների յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար 85 757 ՀՀ դրամ 2․ Ապահովել Երևան քաղաքի Քըրք Քըրքորյան 27/7 հասցեից անմիջական ավտոճանապարհային ելք դեպի Մոնթե Մելքոնյան փողոց. 3․ Շենքի կառավարման մարմնին փոխանցել շենքի ավարտական ակտի տրամադրման օրվանից՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2026 թվականի մարտի 9-ը ընկած ժամանակահատվածի համար անվտանգության ծառայության ապահովման արժեքը՝ 589 000 ՀՀ դրամը. 4․ Ապահովել 24/7 կոնսյերժ ծառայություն ավարտական ակտի տրամադրման պահից՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև բնակելի համալիրի կառավարման մարմնի ձևավորման պահն ընկած ժամանակահատվածին համարժեք ժամկետով։ Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ .։



