Պուտինը կարևոր է համարում հետախուզության ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցությունը

Համագործակցությունը հետախուզության ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ինքնիշխանության և անվտանգության ամրապնդման կարևոր գործոնն է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, որը Հյուսիսարևմտյան դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Իգոր Ռուդենյան ընթերցել է՝ բացելով Ստրելնայի Կոնստանտինյան պալատում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 22-րդ նիստը։ «Նշեմ, որ փոխգործակցությունը հետախուզության ոլորտում կարևոր գործոն է ԱՊՀ մասնակից պետություններից յուրաքանչյուրի ինքնիշխանության և անվտանգության ամրապնդման համար՝ ստեղծելով պայմաններ կայունության և զարգացման համար Համագործակցության ամբողջ տարածությունում», – Պուտինի ուղերձից մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։ ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ԱՊՀ հետախուզական ծառայությունների համագործակցությունն արտաքին սպառնալիքների դեմ պայքարում կարևոր է զարգացնել և կատարելագործել բարդ միջազգային իրավիճակում։ «Այսօր՝ բարդ միջազգային իրավիճակում, կարևոր է այսուհետ էլ զարգացնել, կատարելագործել ձեր գերատեսչությունների համագործակցության ձևերն ու մեթոդներն ընդհանուր արտաքին սպառնալիքների դեմ պայքարում», – նշել է նա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12432

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով