Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին

Գերմանիան և Ռուսաստանը պահպանում են ընդհանուր դիվանագիտական ​շփումները։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարտին Գիզեն։ «Այո, անշուշտ, կապ կա. նախկինի նման աշխատում է մեր դեսպանությունը Մոսկվայում, նախկինի նման կա Ռուսաստանի դեսպանությունն այստեղ (Բեռլինում)։ Կան սովորական դիվանագիտական ​​շփումներ, որոնք անհրաժեշտ են այդ աշխատանքն ապահովելու համար», – ասել է նա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12437

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով