Կան մեծ հանցավոր սխեմաներ․ կտրուկ գործողության անցնելու ճիշտ ժամանակն է. Լուսինե Բադալյան

Խորհրդարանական ընտրություններն ավարտվել են, ձևավորվել են նոր Ազգային ժողովն ու կառավարությունը, բայց քաղաքական պայքարը ոչ միայն չի ավարտվել, այլ կարծես մտնում է նոր՝ շատ ավելի բարդ փուլ։ Մի կողմից՝ նախկին քաղաքական և տնտեսական համակարգի առանցքային դեմքերի շուրջ մեկը մյուսի հետևից զարգանում են քրեական գործընթացներ։ Գագիկ Խաչատրյանը պատգարակով հասցվեց դատարան և կալանավորվեց, Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվեց, Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցն է դատարանում, Ռոբերտ Քոչարյանը բանտում է։ Վարչապետն էլ վերջին օրերին աննախադեպ կոշտ բառապաշարով խոսում է նախկին պաշտոնյաների հարստության, կոռուպցիայի և պատասխանատվությունից այլևս չխուսափելու մասին։ Սա միայն քրեական գործերի շարք չէ։ Հարցն ավելի խորն է․ Հայաստանը վերջապես փորձո՞ւմ է քանդել այն համակարգը, որտեղ պետական պաշտոնն ու հարստացումը տասնամյակներով գրեթե հոմանիշ էին դարձել, թե՞ հասարակության մի մասի մոտ կարող է ձևավորվել ընտրովի արդարադատության և քաղաքական հաշվեհարդարի ընկալում։ Միաժամանակ շարժ կա հենց իշխանության ներսում։ Ութ տարի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գրիգորյանը հեռացավ, նրա փոխարեն նշանակվեց Ալեն Սիմոնյանը։ Վարչապետն այդ փոփոխությունը բացատրել է քաղաքական վերադասավորումներով։ Իսկ Արմեն Գրիգորյանի քաղաքական ապագայի շուրջ արդեն տարբեր վարկածներ են շրջանառվում։ Հարց է՝ սա սովորական կադրային փոփոխությո՞ւն էր, թե՞ իշխանության ներսում սկսվող ավելի մեծ վերադասավորման առաջին նշանը։ Եվ այս ամենի առջևում ավելի քան չորս տասնյակ համայնքների ընտրություններն են։ Դրանք առաջին հետընտրական մեծ քաղաքական չափումն են լինելու, որտեղ տեղական խնդիրներին խառնվելու են շատ ավելի մեծ հարցեր՝ ԵՄ թե ԵԱՏՄ, Ռուսաստան, TRIPP, սահմանազատում, եկեղեցի, Սահմանադրություն, տնտեսական կախվածություններ։ Այսինքն՝ 2026-ի աշնանը Հայաստանը միաժամանակ փորձության է ենթարկելու իր արդարադատությունը, իշխանությունը, ընդդիմությունը և արտաքին քաղաքական ընտրությունը։ Այս ամենի մասին այսօր խոսել ենք Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12437

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով