Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում

Թուրքական Golden Global բանկը և դրա դուստր ստորաբաժանումները ներառվել են Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ցանկում։ Համապատասխան ծանուցումը ներկայացված է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության կայքում։ Սահմանափակումների ներքո են հայտնվել նաև բանկի երկու մասնաճյուղերը, որոնք նույնպես գործում են Թուրքիայում։ Ընդ որում, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև տրամադրել է գլխավոր արտոնագիր, որը ԱՄՆ ներկայացուցիչներին թույլատրում է մինչև սեպտեմբերի 19-ը կատարել Golden Global-ի մասնակցությամբ ֆինանսական գործարքները դադարեցնելու համար անհրաժեշտ գործողություններ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12441

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով