Յուրա Պապյանը նշանակվել է Նաիրիի քննչական բաժնի պետ

Յուրա Պապյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Վանյայի Պապյանի կենսագրությունը՝ Ծնվել է 1976 թվականի մարտի 31-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում։ Աշխատանքային գործունեություն՝ 2022-2026թթ. -ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ, 2020-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ, 2018-2020թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի տեղակալ և հետաքննության բաժանմունքի պետ, 2017-2018թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասի պետ, 2014-2017թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի պետ, 2012-2014թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ, 2008-2012թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ինֆորմացիայի և վերլուծության ավագ տեսուչ, 2004-2008թթ. – ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ, I-V.2004թ. – ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի պրոֆիլակտիկայի խմբի ոստիկանության տեղամասային տեսուչ, 1999-2004թթ. – Տավուշի մարզային ՆԳ վարչության Նոյեմբերյանի ՆԳ բաժնի պրոֆիլակտիկայի խմբի միլիցիայի տեղամասային տեսուչ, VI-XI.1999թ. – Տավուշի մարզային ՆԳ վարչության Նոյեմբերյանի ՆԳ բաժնի հասարակական անվտանգության ծառայության բաժանմունքի տեսուչ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12445

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով