Ապրիլի 22-ը՝ Մոլորակի կանաչապատման միջազգային օր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղազախստանի նախաձեռնությամբ ընդունել է բանաձև, որով ապրիլի 22-ը հռչակվում է Մոլորակի կանաչապատման միջազգային օր։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ նախաձեռնությունը 2025 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ առաջադրել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Բանաձևին միացել է ևս 32 երկիր։ Ղազախստանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ նախաձեռնությունը նպատակ ունի խթանել շրջակա միջավայրի պահպանությունը, էկոհամակարգերի վերականգնումը, կանաչ տարածքների ընդլայնումը և բնապահպանական մշակույթի ձևավորումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12475

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով