Մոսկվան վաղ թե ուշ մեր գազը կտրելու է. «Գազպրոմը» ՀՀ֊Իրան կապերում վերածվում է բալաստի

Իրանի շուրջ այսօր երկու պատերազմ է ընթանում։ Մեկը տեսանելի է՝ հրթիռներ, Հորմուզի նեղուց, ամերիկյան և իրանական հարվածներ, Իսրայել, Ծոցի երկրներ։ Մյուսը գրեթե անտեսանելի է՝ բանկեր, դոլար, պատժամիջոցներ և տնտեսական մեկուսացում։ Հայաստանի համար երկրորդը կարող է պակաս վտանգավոր չլինել, քան առաջինը։ Որովհետև Իրանը Հայաստանի սովորական հարևանը չէ։ Այն Հայաստանի հարավային սահմանն է, էներգետիկ գործընկերը, դեպի Պարսից ծոց հնարավոր ճանապարհը և Սյունիքի շուրջ ուժերի հավասարակշռության կարևոր բաղադրիչը։ Բայց Իրանը նույնպես այլևս այն Իրանը չէ, որը կար պատերազմից առաջ։ Պատերազմը ուժեղացրել է Հեղափոխության պահապանների և անվտանգության համակարգի ազդեցությունը, թուլացրել աշխարհիկ իշխանության քաղաքական տարածքը և խորացրել երկրի տնտեսական ու սոցիալական ճնշումը։ Իսկ Վաշինգտոնը հիմա փորձում է ռազմական ճնշմանը ավելացնել ֆինանսական շրջափակումը՝ ստիպելով ոչ միայն Իրանին, այլ Իրանի հետ աշխատող երրորդ երկրների բանկերին ընտրություն կատարել։ Հայաստանի համար այստեղ սկսվում է շատ բարդ հավասարում։ Երևանը չի կարող Իրանից հեռանալ։ Բայց չի կարող նաև վտանգել արևմտյան ֆինանսական համակարգի հասանելիությունը։ Չի կարող թույլ տալ, որ TRIPP-ը Թեհրանում ընկալվի որպես Իրանի դեմ ամերիկյան աշխարհաքաղաքական ենթակառուցվածք։ Բայց չի կարող նաև ընդունել, որ Իրանը, Ռուսաստանը կամ Ադրբեջանը իրանական մտահոգությունները օգտագործեն Հայաստանի ինքնիշխան որոշումները սահմանափակելու համար։ Ուստի այսօր գլխավոր հարցը ոչ միայն այն է, թե ինչ է կատարվում Իրանում։ Գլխավոր հարցն այն է՝ ինչպե՞ս է Հայաստանը ապրելու նոր Իրանի կողքին՝ առանց Իրանից կախված դառնալու և առանց Իրանը կորցնելու։ Զրույց իրանագետ Արմեն Վարդանյանի հետ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12676

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով